Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտին. Թուրքիայի աջակցությունը Բաքվին ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է

Պուտին. Թուրքիայի աջակցությունը Բաքվին ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է
18.11.2020 | 13:28

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դերին կարելի է տալ ցանկացած գնահատական, սակայն նրան չի կարելի մեղադրել միջազգային իրավունքը խախտելու համար՝ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Թուրքիան ի սկզբանե ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ էր: Այնպես որ, նա միջազգային ինստիտուտի, կարգավորման միջազգային մեխանիզմի ներսում էր»,-հայտարարել է Պուտինը: Նա նշել է նաև, որ Թուրքիան այս խմբի համանախագահ չէ, նման կարգավիճակ ունեն միայն Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բայց, այնուամենայնիվ, Թուրքիան Մինսկի խմբի անդամ 11 պետություններից մեկն է: «Թուրքիայի գործողություններին կարելի է ցանկացած գնահատական տալ, բայց այդ երկրին դժվար է մեղադրել միջազգային իրավունքի խախտման համար: Ցանկացած ճաշակի գնահատական կարող է լինել, բայց, այնուամենայնիվ, իրավիճակն այնպիսին է, ինչպիսին ես ասացի»,-նշել է նա:


Պուտինը ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանք է: «Ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիայի դերին, դա լավ հայտնի է, դրա մասին բազմիցս ասվել է Ադրբեջանում, և թուրքական կողմը դա երբեք չի թաքցրել: Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին: Ինչ կարող եմ ասել, սա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է: Մենք սրա մասին միշտ ընդհանուր ենք խոսում, այստեղ ընդհանուր չէ, հստակ իրադարձություններ են, որոնց ականետեսն ենք լինում»,-ավելացրել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ